Արթուր Առաքելյանը նոր հնարավորություն ստացավ
17/09/2013 19:30

Արթուր Առաքելյանը նոր հնարավորություն ստացավ

Բուդապեշտում ընթացող աշխարհի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության 60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Արթուր Առաքելյանը 5:12 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բեքհան Գոյգերեևին: Հայ ըմբիշը կարող է շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, եթե Գոյգերեևին հաջողվի կիսաեզրափակչում առավելության հասնել իրանցի Մասուդ Էսմաելպուրի նկատմամբ:

Բարեբախտաբար, Գոյգերեևը հաղթեց կիսաեզրափակչում` ճանապարհ բացելով նաև Արթուրի համար: Ռուս մարզիկը 2-րդ րոպեին գերազանց անցում կատարեց մրցակցի թիկունքը` ստանալով երկու բալ, կես րոպե անց կրկնապատկեց առավելությունը, իսկ արդեն 3-րդ րոպեի սկզբին հաշիվը դարձրեց 6:0: Առաջին ռաունդից հետո նա հաշվի մեջ առջևում էր 8:0 հաշվով: Ակնհայտ առավելությամբ ռուս ըմբիշը ժամկետից շուտ եզրափակչի ուղեգիր նվաճեց:

Ավելացնենք, որ վճռորոշ գոտեմարտում Գոյգերեևի մրցակիցը բուլղարացի Վլադիմիր Դուբովն է: