Արթուր Առաքելյանը հաղթեց Գոմեսին, մնում է Էսմաելպուրը...
17/09/2013 20:22

Արթուր Առաքելյանը հաղթեց Գոմեսին, մնում է Էսմաելպուրը...

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուդապեշտում ընթացող աշխարհի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության 60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Արթուր Առաքելյանը 5:12 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Բեքհան Գոյգերեևին, բայց քանի որ վերջինս եզրափակիչ է մտել, հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել` բաղկացած սփոփիչ 2 գոտեմարտից: Առաջինում նա արդեն հաղթել է Գոմեսին 6:4 հաշվով: Մեդալի համար պայքարում Առաքելյանը կհանդիպի Իրանի ներկայացուցիչ Մասուդ Էսմաելպուրի հետ, ով կիսաեզրափակչում զիջել է Գոյգերեևին:

Արթուր Առաքելյանը հաղթեց Գոմեսին, մնում է Էսմաելպուրը...