Ասկերանի շրջանում մեկնարկում է Արցախի կառավարության նոր ծրագիրը
17/09/2013 19:49

Ասկերանի շրջանում մեկնարկում է Արցախի կառավարության նոր ծրագիրը

ԼՂՀ կառավարության օրերս կայացած նիստում գործադիրի հավանությանն արժանացավ ևս մեկ ենթաշրջանային ծրագիր. այս անգամ հերթը Ասկերանի շրաջանինն է, ավելի կոնկրետ՝ շրջանի Խրամորթի ենթաշրջանինը, որն ընդգրկում է Խրամորթ, Փառուխ, Խնապատ, Արմենակավան, Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր, Ուղտասար համայնքները։ Այս մասին տեղեկանում ենք karabakh-open.info կայքից: 

Համայնքներն ունեն 8225,6 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք կազմում են շրջանի ընդհանուր գյուղատնտեսական նշանակության հողերի 19,4 տոկոսը։

Այստեղ գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում հիմնականում գումարներն ուղղվելու են գյուղտեխնիկայի ձեռքբերմանը. ծրագրով նախատեսված 68 մլն դրամ գումարը կուղղվի գյուտեխնիկայի ձեռքբերման համար ներկայացված հայտերի հիման վրա ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից լիզինգի պայմանագրով ձեռք բերվելիք տեխնիկայի համար սահմանվող գնի տասը տոկոս կանխավճարի ու հաշվարկվող տոկոսագումարների մարմանը։

Հիշեցնենք, որ մինչև հիմա իրականացվում են Հադրութի շրջանի Ուխտաձորի և Բանաձորի, Մարտակերտի շրջանի Մաղավուզի ենթաշրջանային ծրագրերը։