.jpg)
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեծ հայրենասեր ու բարերար Ջերարդ Գաֆեսճյանի մահվան մասին:
Հայրենիքին ու հարազատ ժողովրդին մշտապես աջակցելու, Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ըստ ամենայնի օժանդակելու, աշխարհասփյուռ հայության միջև կապերը շարունակաբար ամրապնդելու և Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը հայրենասիրության լավագույն դրսևորում են և ընդօրինակման առարկա:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին, մաղթում ոգու կորով»: