Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի Դավիթ Բեկ 1 և 2 թաղամասերի ջրամատակարարումը
17/09/2013 18:44

Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի Դավիթ Բեկ 1 և 2 թաղամասերի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերության լրատվական բաժնից հայտնում են, որ վթարային աշխատանքների հետ կապված, ս. թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ 1 և 2 թաղամասերի (Հոլիվուդ) ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: