Կարեն Գրիգորյանը նվաճեց առաջին մրցանակը
17/09/2013 20:51

Կարեն Գրիգորյանը նվաճեց առաջին մրցանակը

18-ամյա գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Մարտունիում անցկացված «Սեւանա լիճ՚» ավանդական միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և միանձնյա նվաճել առաջին մրցանակը:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, մրցաշարին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Լեհաստանը և Ավստրիան ներկայացնող 10 գրոսմայստերներ:
 

Կարեն Գրիգորյանը նվաճեց առաջին մրցանակը