Մուրթազալիևը դեռ կարող է տիրանալ բրոնզե մեդալի
17/09/2013 19:39

Մուրթազալիևը դեռ կարող է տիրանալ բրոնզե մեդալի

84 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը համառ ու անզիջում պայքարում 11:13 հաշվով պարտվեց ուկրաինացի Իբրահիմ Ալդատովին: Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն նա կարող էր ստանալ միայն այն դեպքում, եթե Ալդատովը մտներ եզրափակիչ: Այդպես էլ եղավ. Ալդատովը պարտության մատնեց բելոռուս Մուրադ Գայդարովին: