Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր արտաքին քաղաքականությունը վտանգված է
17/09/2013 14:05

Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր արտաքին քաղաքականությունը վտանգված է

Ես ունեմ տեսակետ, որը կիսում է մեր ժողովրդի զգալի մասը` Հայաստանի անկախությունն ու արտաքին քաղաքականությունը վտանգված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիսյանը.

«Մեր քաղաքական դաշտում այսօր թալան ու օֆշոր է գործում: Այսպիսով այս իշխանությունների գործողությունների արդյունքը տեսնում ենք ոչ միայն ներքին քաղաքականության մեջ, այլև` արդեն արտաքին ճակատում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, միաժամանակ նշելով, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ արտահայտվելով «հակառուսական լիցք» չի հաղորդում.

«Ռուսաստանը, եթե մեզ հրավիրում է տնտեսական համագործակցության, չպիտի մոռանա նաև ԼՂՀ անվտանգության մասին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ այս օրերին ակտիվ պատրաստվում է սեպտեմբերի 21-ին Ազատության հրապարակում կայանալիք իր համազգային ժողովին.

«Ցավոք, մեր քաղաքացիների բողոքը Մաքսային միությանն անդամակցելու դեմ դեռ պասիվ է, քանի որ նրանց մեծ մասը դեռ չի կարողանում սթափ գնահատել կատարվածը»,- ընդգծեց նա:
 

Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր արտաքին քաղաքականությունը վտանգված է