.jpg)
Գիտնականներ. Մահացածներին հնարավոր է վերակենդանացնել
Այն, որ մահացածները կարող են հարություն առնել, մարդկությանը հայտնի է դեռևս Աստվածաշնչից, սակայն քչերն են հավատում սրան: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ հնարավոր է պահպանել այն մարդկանց կյանքը, ում մոտ, օրինակ շտապ օգնության աշխատակիցները մահ են արձանագրել:
Նման դեպքերի համար ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հատուկ կլինիկաներ են ստեղծվել:
Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ընդունված ակսիոման, թե սրտի կանգից րոպեներ անց մահանում է մարդու ուղեղը, սխալ է: Իրականում, երբ գլխուղեղը դադարում է թթվածին ստանալ՝ անցնում է քնի վիճակի, ինչը թույլ է տալիս կանխել մահը:
Մարդուն հարություն կարելի է տալ նաև մահվանից ժամեր անց: Բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել մի քանի մահացածների, ովքեր շարունակում են ապրել:
Վերակենդանացման համար անհրաժեշտ է սառեցնել մահացածի մարմինը մինչև 32 աստիճան, սրտի ճիշտ մերսում կատարել և մահացածի մարմինը միացնել հատուկ սարքին: Գիտնականներն ու բժիշկները խոստովանում են, որ վերակենդանացման գործընթացը բավականին ռիսկային է, քանի որ նման պահերին թթվածինը կարող է թունավոր լինել: Գիտնականների կարծիքով՝ անհրաժեշտ է մարդկանց ապրելու ևս մեկ հնարավորություն տալ, նրանք պնդում են, որ հազարավոր մարդիկ ողջ կլինեին, եթե շտապ օգնության բժիշկները բավարար օգնություն ցուցաբերեին:
Մյուս կողմից, բժիշկներն անում են այն բոլոր գործողությունները, ինչ սովորեցրել են ուսման տարիներին, նրանք 20 րոպե շարունակ բուժօգնություն են ցուցաբերում և երբ անօգուտ է լինում, արձանագրում են մահ: