.jpg)
Վիճակախաղում 4.7 միլիոն եվրո շահած անձը մոռացել է տոմսը խանութում
Իսպանական Լա-Կորունյա քաղաքում փնտրվում է տղամարդ, ով վիճակախաղով շահել է 4.7 միլիոն եվրո, սակայն շահած տոմսը մոռացել է խանութում:
Տոմսը հայտնաբերել է քաղաքի առևտրային կենտրոններից մեկի տնօրենը և փոխանցել այն Լա-Կորունյա քաղաքի իշխանություններին:
Քաղաքապետ Կարլոս Նեգրեյրան կատակով հայտարարել է, որ հմիակ քաղաքապետն է, ով միլիոնատեր է փնտրում` նրան փող փոխանցելու, այլ ոչ թե խնդրելու համար:
Եթե տոմսի իրական տերը չհայտնաբերվի, ապա շահումը կտրամադրվի այն հայտնաբերած մենեջերին: