Տոտտի. «Մենք խնդիր էինք դրել հաղթել «Պարմային» ցանկացած գնով»
17/09/2013 18:35

Տոտտի. «Մենք խնդիր էինք դրել հաղթել «Պարմային» ցանկացած գնով»

«Ռոմայի» ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին, ով գոլի հեղինակ է դարձել «Պարմայի» հետ Իտալիայի առաջնության 3-րդ տուրի խաղում, նշել է, որ թիմի հաջող մեկնարկը շատ կարևոր է: Նրա խոսքերով` անընդմեջ 3 հաղթանակը չի թուլացնի թիմին:

«Մենք խնդիր էինք դրել հաղթել «Պարմային» ցանկացած գնով,- Տոտտիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- «Ռոման» վաղուց մեկնարկում 3 հաղթանակ չէր տոնել: Մրցաշրջանի մեկնարկը շատ կարևոր է: Սակայն մենք չենք թուլանում և չենք կարծում, որ այժմ բոլոր մրցակիցները հեշտությամբ կհանձնվեն»:

Տոտտի. «Մենք խնդիր էինք դրել հաղթել «Պարմային» ցանկացած գնով»