Վիլյա. «Մտածում եմ Դիեգո Սիմեոնեի պես»
17/09/2013 19:00

Վիլյա. «Մտածում եմ Դիեգո Սիմեոնեի պես»

«Ատլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյան ընդգծել է, որ թեև իր թիմը պայքարում է 3 ճակատով, այնուամենայնիվ ունի համապատասխան ռեսուրսներ` հաջողության հասնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

«Լա լիգայի վերաբերյալ մտածում եմ այնպես, ինչպես Դիեգո Սիմեոնեն: Ակնհայտ է, որ կազմի հարցում մենք զիջում ենք «Բարսային» և «Ռեալին»: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ոչ մի այլ թիմ չունեցավ այնպիսի ձեռքբերումներ, ինչպես այս 2 թիմերը: Բայց մենք կպայքարենք:

Ունենք թիմ, որը կարող է լավ մրցելույթներ ունենալ բոլոր 3 մրցաշարերում և հասնել հաջողության»,- նշել է Վիլյան:  

Վիլյա. «Մտածում եմ Դիեգո Սիմեոնեի պես»