Վթար՝ Մարմաշեն-Ախուրյան ճանապարհին. Կան տուժածներ
18/09/2013 16:09

Վթար՝ Մարմաշեն-Ախուրյան ճանապարհին. Կան տուժածներ

Այսօր՝ ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենային: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1982թ. ծնված Ա. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1980թ. ծնված Ա. Ս.-ին (ծնվ.1980թ.), ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Վթար՝ Մարմաշեն-Ախուրյան ճանապարհին. Կան տուժածներ