.jpg)
«Հայաստանը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ»
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի իր գործընկերոջ Ռադոսլավ Սիկորսկու հետ երեկ կայացած հանդիպմանը, խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հաբարերությունների մասին, բառացիորեն ասել է այն, ինչ ներկայացված է հանդիպման արդյունքներով ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ Այս մասին ասված է նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի տարածած հաղորդագրության մեջ:
«Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Նաև այդ համատեքստում պետք է դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը»,- ասել է Բալայանը: