Խորհրդարանական ուժերին որևէ մեկի թեկնածությունը չի ներկայացվել
18/09/2013 17:42

Խորհրդարանական ուժերին որևէ մեկի թեկնածությունը չի ներկայացվել

Վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից է պաշտոնավարման ժամկետն ավարտած գլխավոր դատախազի և Վերահսկիչ պալատի ղեկավարների ընտրության հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետն արդեն ավարտվել է և արդեն իսկ հայտնի է, որ նա չի շարունակելու իր պաշտոնավարումը, իսկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարությունն ավարտվում է առաջիկա նոյեմբերին: Ինչպես հայտնի է, ըստ Սահմանադրության, ՀՀ Նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում ՎՊ-ի և գլխավոր դատախազի թեկնածուներին: Aysor.am-ը ՀՀԿ մամուլի խոսնակից փորձեց ճշտել, թե արդյոք հայտնի՞ է, թե ում թեկնածությունն է ներկայացվելու խորհրդարանին:

«Բնականաբար, կուսակցությունն այն մարմինը չէ, որ պետք է քննարկի Գլխավոր դատախազի և վերահսկիչ պալատի նախագահի թեկնածության հարցերը, դա Նախագահի լիազորությունների շրջանակներում է:

ՎՊ նախագահի պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, իսկ ինչ վերաբերում է գլխավոր դատախազի թեկնածուներին, ապա այս պահի դրությամբ խորհրդարանական ուժերին որևէ մեկի թեկնածությունը չի ներկայացվել»: 

Խորհրդարանական ուժերին որևէ մեկի թեկնածությունը չի ներկայացվել