.jpg)
Գերմանացի ֆուտբոլիստը գոլ է խփել խաղի մեկնարկից 7 վայրկյան անց (Տեսանյութ)
Լեյպցիգի «Ռեդ Բուլ» ֆուտբոլային թիմը յուրահատուկ մտահաղացման շնորհիվ 7 վայրկյանում գրավել է «Շտուտգարդ-2» թիմի դարպասը:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ խաղի մեկնարկին «Ռեդ Բուլի» ֆուտբոլիստները շարք են կանգնել դաշտի կենտրոնում և մրցավարի սուլիչից հետո գրեթե ամբողջ կազմով վազել են մրցակցի կիսադաշտ:
Պաշտպաններից մեկը գնդակը ուղարկել է «Շտուտգարդ-2»-ի կիսադաշտ, որտեց քանակական առավելություն ունեցող «Ռեդ Բուլի» խաղացողները գրավել են մրցակցի դարպասը:
Խաղն ավարտվել է 3-1 հաշվով` հօգուտ «Ռեդ Բուլի», իսկ տեսանյութի YouTube-ում դիտվել է 1.5 միլիոն անգամ: