.jpg)
Գրիգոր Գրիգորյանը` ազատ ոճայինների վերջին հույս
Բուդապեշտում շարունակվում է աշխարհի ըմբշամարտի առաջնությունը: Ազատ ոճայինների պայքարի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Առաքելյանը (60 կգ) և Մուսա Մուրթազալիևը (84 կգ) ձախողվեցին և անմասն մնացին խաղարկված պարգևներից:
Այսօր` սեպտեմբերի 18-ին, մրցագորգ կելնի Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը (74 կգ): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկում մեր պատվիրակներից փայլուն մրցելույթներ ունեցավ և աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացավ Դավիթ Սաֆարյանը (66 կգ):