Կին պատգամավորին հեռացրել են կուսակցությունից՝ Harlem Shake պարելու համար
18/09/2013 20:39

Կին պատգամավորին հեռացրել են կուսակցությունից՝ Harlem Shake պարելու համար

Ղազախստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Բախիթ Սիզդիկովային հեռացրել են իշխող «Նուր-Օթան» կուսակցությունից`Harlem Shake պարելու համար:

Segodnya.ua-ի փոխանցմամբ` պատգամավորը հայտնի է իր հասարակական գործունեությամբ և Harlem Shake է պարել` համալսարանից հեռացված ուսանողներին աջակցելու համար:

Սիզդիկովային կուսակցությունից հեռացնելու որոշումը կայացվել է կուսակցության վերահսկողական կոմիտեյում:

Բախիթին նաև մեղադրել են ուսանողներին ֆինասնական աջակցության համար տրամադրված գումարները յուրացնելու և կուսակցական կարգապահության խախտման համար:

 

Կին պատգամավորին հեռացրել են կուսակցությունից՝ Harlem Shake պարելու համար