.jpg)
18/09/2013 19:08
Աբովյանում ամբողջությամբ այրվել է «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենա
Այսօր` ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Մայակովսկու փողոցում՝ «Թամարա» ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել՝ 14.20-ին: Ամբողջությամբ այրվել է «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան: