.jpg)
Երեկոյան տեղումների հավանականությունը մեծ է
Սեպտեմբերի 18-ին և 19-ին առավոտյան կդիտվի արևային եղանակ, կեսօրին մոտ սպասվում է ամպամածության ավելացում, հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ հնարավոր են կարճատև անձրևներ, տեղումների հավանականությունը հատկապես մեծ է երեկոյան ժամերին:
Արարատյան դաշտում և հարավային հատվածում տեղումների համանականությունը փոքր է: Տեղ-տեղ հնարավոր է մառախուղ, քամի 20-22մ/վրկ: Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի: Տեղեկացում ենք, որ ուրբաթ, սեպտեմբերի 20-ին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում:
Տաթևում կդիտվի ջերմ եղանակ, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար։ Արտակարգ Իրավիճակների նախարարությունն զգուշացնում է. հրդեհներից խուսափելու համար մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները։
Այսօր և վաղը օրվա առաջին կեսին կդիտվի պարզ եղանակ, օրվա երկրորդ կեսին ամպոտ, անձրևի հավանականությունը փոքր է, երեկոյան հնարավոր է սաստիկ քամի 13-15մ/վրկ:
Ըստ Meteo-tv.am-ի՝ ցերեկը սպասվում է +29+31, երեկոյան +22+24 աստիճան տաքություն: