Շինփամփուշտը պայթել և վնասել է 23-ամյա տղայի ձեռքը
18/09/2013 19:25

Շինփամփուշտը պայթել և վնասել է 23-ամյա տղայի ձեռքը

Սեպտեմբերի 16-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի 1-ին և 2-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ն, որը հայտնել է, որ 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտ գտնվող շինանյութի խանութից գնել է շինփամփուշտ, որը պայթել և վնասել է ձեռքը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Գևորգ Խ.-ն խանութում ասեղով բացել է շինփամփուշտի պարկուճի ծայրը, ինչի արդյունքում այն պայթել է` պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Շինփամփուշտը պայթել և վնասել է 23-ամյա տղայի ձեռքը