.jpg)
Հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք և ինքնաձիգի 230 փամփուշտ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ Սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք` ձևափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 230 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: