Ռուսաստանում աղբով լի տոպրակը սպանել է 57-ամյա տղամարդուն
18/09/2013 20:02

Ռուսաստանում աղբով լի տոպրակը սպանել է 57-ամյա տղամարդուն

Տուվայում անցորդը մահացել է այն բանից հետո, երբ նրա գլխին է ընկել բարձրահարկից ցած նետված աղբով տոպրակը:

Dni.ru-ի փոխանցմամբ՝ հեղուկով լի տարայով տոպրակը պատուհանից ցած է նետել հաշմանդամ մի կին:

57-ամյա տղամարդը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Ոստիկանությունը բերման է ենթարկել 31-ամյա հաշմանդամ կնոջը, և այժմ դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել:

 

Ռուսաստանում աղբով լի տոպրակը սպանել է 57-ամյա տղամարդուն