.jpg)
Հրապարակվել է աստղերի ցանկը, որոնց մասին ինֆորմացիան վարակում է համակարգիչը
McAfee հակավիրուսային ծրագրի ստեղծողները կազմել են այն աստղերի ցանկը, որոնց մասին ինֆորմացիա փնտրելիս՝ համակարգիչները վարակվում են տարատեսակ վիրուսներով: Այս մասին գրում է Digit.ru-ն:
Ցանկի առաջին տեղում ամերիկացի դերասանուհի Լիլի Քոփլինզն է: Այս դերասանուհու մասին ինֆորմացիայի հղումների 14,5% -ը տանում է վարակված կայքեր:
Հաջորդը երգչուհի Ավրիլ Լավինն է` 12,7%: Եռյակը եզրափակում է հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոկը`10,8 %-ով:
Ցանկում հայտնվել են նաև Բրիթնի Սփիրսը, Քեթի Փերին, մոդել Ադրիանա Լիման:
Կատարված ուսումնասիրության համաձայն՝ կիբերհանցագործներն ամենաշատը հենց այս հայտնիների մասին տեղեկությունն են օգտագործում՝ որպես խայծ, և վնասում բազմաթիվ համակարգիչներ: