.jpg)
Տղամարդը դատապարտվել է երեխա ուտելու մտադրության համար (Տեսանյութ)
ԱՄՆ-ում տղամարդը, ով մտադրվել էր երեխա առևանգել, կտտանքների ենթարկել և ապա ուտել, դատապարվել է 27 տարվա ազատազրկման:
Korrespondent.net-ի փոխանցմամբ` Մասաչուսեթս նահանգում բնակվող 40-ամյա Ջեֆրի Պորտվեյի տանը հայտնաբերվել է ձայնամեկուսիչ վանդակ և շղթաներ:
Նրա համակարգչում հայտնաբերվել են մանկական պոռնոֆիլմեր, ինչպես նաև՝ նրա նամակները, որտեղ նա քննարկում է երեխաներին կտտանքների ենթարկելու, բռնաբարելու և ուտելու մանրամասները:
Նշվում է, որ հանցագործն ընդունել է իր մեղքը: