«Բարև Երևանը» չի մասնակցի տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովի աշխատանքին
19/09/2013 14:37

«Բարև Երևանը» չի մասնակցի տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովի աշխատանքին

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ստորագրությամբ առաջարկություն է ստացել մասնակցելու Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին: 

Հարցը քննարկվել է սեպտեմբերի 18-ին կայացած խմբակցության նիստում և որոշվել է, որ խմբակցությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: Խմբակցությունն այդ որոշումը բացատրում է նրանով, որ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը բարձրացնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ են և կայացվել են մի շարք օրենքերի խախտումով և կիրառությամբ ու մեկնաբանությամբ, իսկ հիմքում դրված փաստաթղթերը պարունակում են կեղծիք: Բացի այդ քաղաքապետի վերոնշյալ առաջարկ-նամակում ոչինչ ասված չէ այն մասին, թե որոնք են հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերն ու այն կարգը, որով պետք է աշխատի հանձնաժողովը, և ինչպես ուղեվարձի թանկացման որոշումներն են փորձում օրինականացնել հետին թվով, այնպես էլ՝ հանձնաժողովի ստեղծումը:

Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրը նպատակահար է քննարկել Երևան քաղաքում ՏԻՄ բարձրագույն մարմնի՝ ավագանու մակարդակով՝ ստեղծելով ժամանակավոր հանձնաժողով:

 

«Բարև Երևանը» չի մասնակցի տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովի աշխատանքին