Չինաստանում գործազուրկը կտրել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի մատները
19/09/2013 20:32

Չինաստանում գործազուրկը կտրել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի մատները

Չինաստանում օերես հարձակվել են երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ «Վախախա» ընկերության տնօրենի վրա: Նրան չեն կողոպտել, այլ կտրել են մատները: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ոստիկանությունը հաղորդում է, որ հանցագորոծության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել: Նա 49-ամյա մի տղամարդ է, ով աշխատանքի համար մի քանի անգամ դիմել է գործարարին և մերժում ստացել:

BBC-ն իր հերթին հայտնում է, որ իրականում մեծահարուստը այնքան էլ չի տուժել, ինչպես ներկայացնում են տեղական լրատվամիջոցները: Ըստ BBC-ի աղբյուների՝ նրա մատները կտրված չեն: Անգործ տղամարդը հասցրել կոտրել նրա երկու մատը:

Նշենք, որ «Վախախա» ընկերության ղեկավարը Չինաստանի մեծահարուստների ցանկում ըստ Forbes ամսագրի` 2-րդ տեղն է զբաղեցնում: 

Չինաստանում գործազուրկը կտրել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի մատները