.jpg)
Քաշ կորցնելու 3 արդյունավետ տարբերակ՝ Վիկտորիա Բեքհեմի կողմից
Վիկտորիա Բեքհեմին անխոս կարելի է համարել վառ օրինակ շատ կանանց համար. նա հաջողակ բիզնես լեդի է, օրինակելի կին և բազմազավակ մայր: Միաժամանակ նրան հաջողվում է պահպանել գեղեցիկ կազմվածքը: Վերջերս Վիկտորիան կիսվել է երկրպագուների հետ իր դիետաներով: Ձեզ ենք ներկայացնում ճիշտ ձևով քաշ կորցնելու 3 արդյունավետ տարբերակ՝ Վիկտորիա Բեքհեմի կողմից:
1.Արմատական դիետա.
Վիկտորիան իր դիետաներից ամենաարդյունավետը համարում է այսպես կոչված մրգա-ձկնային դիետան, որի արդյունավետությունը կայանում է բացառապես միրգ և սուշի ձուկ ուտելու մեջ: Այս դեպքում ընթրիքից պետք է հրաժարվել: Միայն շատ հազվադեպ Վիկտորիան այս դիետայի ընթացքում ընթրիքին խմում է մեկ բաժակ գինի, իսկ իր սիրելի բանջարեղենը այդ շրջանում լոբին է:
2. Մեղմ Դիետա.
Նախաճաշ-մի քանի տոստ՝ մեկ բաժակ առանց շաքարի թեյով:
Երկրորդ նախաճաշ-մեկ բաժին բացառապես մրգերից պատրաստված աղցան: Մրգերը պետք է պարունակեն վիտամին C (նարինջ, մանդարին, կիվի, խնձոր, տանձ, անանաս): Ոչ մի դեպքում աղցանում չպետք է լինի բանան կամ խաղող:
Ճաշ-մեկ բաժին հավի կրծքամիս առանց կաշիի և որևէ սոուսի, սակայն տապակած բանջարեղենը հակացուցված չէ
Ընթրիք-Կա՛մ տապակած բանջարեղեն, կա՛մ կանաչ աղցան: Կարելի է ավելացնել պանիր կամ ծովախեցգետին, որոնք կապահովեն սպիտակուցներ, բայց ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել միս:
Երեք օր այս դիետան պահելուց հետո պետք է օրը երկու անգամ խմել թարմ թուրինջի հյութ կամ չգազավորված հանքային ջուր՝ աղիքները մաքրելու համար:
3. Առողջ դիետա.
Այս դիետայի ընթացքում բոլոր ուտեստները պետք է պատրաստել առանց որևէ յուղի կամ ձեթի, իր գոլորշիով: Այդպես մթերքները պահպանում են իրենց վիտամիններն ու սննդարար հատկությունները, բացի այդ՝ մթերքը չի պարունակում ավելորդ ճարպեր:
Բայց ամեն դեպքում արգելված մթերքների ցանկը պետք է պահպանել. դրանք են շաքարը, միսը, բուսական և կենդանական ճարպերը: Մասնավորապես ողջունելի է ձկան և ծովամթերքի օգտագուծումը: Վիկտորիան հավաստաիացնում է, որ դրանց օգտագուրծումը երբեք ձեզ չի վնասի և ձեր մարմինը «չի զգա» դրանց չարաշահումը:
Ահա սրանք են Վիկտորիա Բեքհեմի խորհուրդները, թե ինչպես նիհարել և պահպանել գեղեցիկ կազմվածքը: Սակայն պետք չէ ձեզ տանջել ձանձրալի և երբեմն վտանգավոր դիետաներով: Սիրե՛ք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, այդ դեպքում երջանկությունն անխուսափելի կլինի: