.jpg)
Շունը փախուստի է դիմում տնից` խոհանոցի փոքրիկ պատուհանով (Տեսանյութ)
YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ շունը բարձրանում է խոհանոցի լվացարանի վրա և փախուստի դիմում նեղ պատուհանով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է շունը բարդ հնարքների դիմում՝ տանից փախչելու համար:
Խոհանոցում տեսախցիկը տեղադրել էր շան տերը, ով ցանկանում էր պարզել, թե ինչպես է շունը անհետանում տնից:
Երբ տեսանյութը առաջին անգամ հայտնվել է համացանցում, շատ օգտատերեր իրենց մեկնաբանություններում հետաքրքվել են շան առողջությամբ և մեղադրել տիրոջը` շանը խոհանոցում պահելու համար:
Նշվում է, որ շան անունը Բանդիտ է և նա տան ներսում ավիրում է կահույքը, գորգերը և շատ ակտիվ է: