Կանաչ թեյն ավելի լավ է թարմացնում, քան սուրճը
19/09/2013 20:16

Կանաչ թեյն ավելի լավ է թարմացնում, քան սուրճը

Բազելի համալսարանի հետազոտողների կողմից արված ուսումնասիրությունների  արդյունքում պարզվել է, որ կանաչ թեյն ավելի արագ է թարմացնում, քան սուրճը: Իր օգտակար հատկությունների շնորհիվ բարելավում է հիշողությունը և ուղեղի աշխատանքը:

Գիտնականները մասնակիցներին բաժանել են 2 խմբի: Առաջին խումբն օգտագործել է կանաչ թեյի էքստրակտ պարունակող ըմպելիք, մյուսը` ոչ: Այնուհետև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով, անցկացնելով հիշողության թեստ, ուսումնասիրել են ըմպելիքների ազդեցությունը մարդկանց ուղեղի վրա: Կանաչ թեյ խմած մարդկանց հիշողությունը թարմ է եղել:

Բժիշկները բացատրում են դա նրանով, որ կանաչ թեյը պարունակում է պոլիֆենոլ, որը լայնացնում է արյունատար անոթները և արագացնում արյան հոսքը դեպի ուղեղ: Այն նաև նպաստում է դոֆամինի և ադրենալինի նվազմանը: Կանաչ թեյը խոչընդոտում է ծերության ժամանակ ուղեղում ճանաչողական գործառույթի թուլացմանը: Այն նաև հատուկ քիմիական նյութեր պարունակելու շնորհիվ շատ այլ օգտակար հատկություններ ունի:

Այսպես, կանաչ թեյը նյութափոխանակության արագացման շնորհիվ նպաստում է ճարպերի այրմանը, իջեցնում է արյան ճնշումը, օգնում է խուսափել դիաբետից, քանի որ պարունակում է արյան մեջ շաքարի քանակը նվազեցնող պոլիֆենոլ: Թեյը հայտնի է վնասակար բակտերիաները ոչնչացնելու իր ունակութամբ, այսինքն` արդյունավետ է սննդային թունավորումների դեպքում և օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից: Կանաչ թեյը պայքարում է հեպատիտի դեմ: Թեյն ունակ է պաշտպանել քաղցկեղից: Այն նաև բարձրացնում է գրիպի և մրսածության նկատմամբ իմունիտետը:
 

Կանաչ թեյն ավելի լավ է թարմացնում, քան սուրճը