Այս տարի սպասվում է 245 հազար տոննա խաղողի բերք
19/09/2013 20:25

Այս տարի սպասվում է 245 հազար տոննա խաղողի բերք

Այս տարի մթերվել է 24 հազար տոննա խաղող, մթերումն իրականացրել են 16 կազմակերպություն: Խաղողի մեկ կգ-ն մթերվել է 145 դրամով` Արարատյան դաշտավայրում, իսկ Տավուշի մարզում մթերվում է մեկ կգ-ն 135 դրամով:
Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նա նաև նշեց, որ այս տարի մթերվող խաղողի պահանջարկը կազմում է 170 հազար տոննա, նախորդ տարի այն կազմել էր 157 հազար տոննա:

Այս տարի արտահանվել է 2 200 տոննա խաղող, մթերումն իրականացրել են մի քանի կազմակերպություն:

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 17 հազար 415 հա խաղողի այգի, որից բերքատու է համարվում 15 720 հա-ը:
Գյուղատնտեսության նախարարությունից փոխանցեցին, որ այս տարի սպասվում է 245 հազար տոննա խաղողի բերք, այնքան, որքան անցյալ տարի:

Նշենք, որ օրերս Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հաշվել է, որ պաշտանապես ներկայացված խաղողի տարածքների, խաղողի մթերվող բերքի և մեկ հա-ից 200 ցենտներ խաղողի պաշտոնական ներկայացված տվյալներում անհամապատասխանություն կա` կա'մ մթերվող բերքի քանակն է սխալ ներկայացվում, կա'մ խաղողի այգիների տարածքները հստակ չեն: 

Ա. Հարությունյանի փոխանցմամբ` պաշտոնական տվյալների համաձայն` մեկ հա-ից ստացվում է 200 ցենտներ խաղող, որը լավագույն եվրոպական ցուցանիշն է, և Հայաստանի համար իրական չէ:

Այս տարի սպասվում է 245 հազար տոննա խաղողի բերք