.jpg)
Արվեստագետները «կմաքրեն» Իջևանը թափոններից ու նոր աշխատանքներ կստեղծեն
Սեպտեմբեր ամսվա վերջից մինչ հոկտեմբերի կեսը կանցկացվի «Իջևան արվեստի փառատոնը»: Տարբեր քանդակագործներ Իջևանում եղած մետաղի թափոններից ստեղծելու են նոր աշխատանքներ՝ զոդման տեխնոլոգիայով: Բացի այդ՝ սեպտեմբերի 27-30-ը և հոկտեմբեր ամսվա կեսերին Իջևանի կենտրոնում գտնվող Սպորտ դպրոցի 27 մետր երկարություն ունեցող պատը ծածկվելու է որմնանկարներով, որոնք լինելու են 20-րդ դարի հայ և արտասահմանյան նկարիչների աշխատանքների վերարտադրություններ: Այս աշխատանքները իրականացնելու են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արվեստի ավագ դպրոցի սաները:
«Իջևան արվեստի փառատոնի» հիմքում է ընկած 1985-1991թթ. Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազակերպված ամենամյա քանդակի սիպոզիումների նյութերը, որն իրականացվել է արվեստի նվիրյալ Սարո Սարուխանյանի և հովանավոր Ջեմմա Անանյանի շնորհիվ: Սակայն այս քսաներկու տարիների ընթացքում ստեղծված մեծածավալ քանդակները չեն արժանացել պատշաճ ուշադրության՝ գտնվելով ոչ բարվոք վիճակում:
Փառատոնի բուն նպատակը Իջևան քաղաքի մշակութային հարստության պահպանումն ու վերականգնումն է, քաղաքաբնակների մեջ արվեստի նկատմամբ վերաբերմունքի և հոգատարության զգացումի զարթոնքը: