ԱՄՆ Պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը
19/09/2013 21:35

ԱՄՆ Պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին  շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ երկրի անկախության օրվա առթիվ:
Պետքարտուղարության կայքում հրապարակված ուղերձում ասված է.

«Նախագահ Օբամայի և ամերիկացիների անունից հայ ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ մաղթանքները՝ Սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության օրվա առթիվ:

Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ամուր հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա: Ես հպարտ ու երախտապարտ եմ հայ համայնքից շատերի հետ ունեցած ամուր ընկերության համար: Որպես մեկը, ով արդեն երեք տասնամյակ ներկայացնում է Մասաչուսեթս նահանգը, որտեղ ապրում է Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ հայկական համայնքներից մեկը, ես անմիջականորեն տեղյակ եմ այն ներդրմանը, որ դուք ք ունեցել ամերիկյան մշակույթի, ժողովրդավարության ու տնտեսական կենսունակության գործում:

Այսօր մեր երկու երկրները համատեղ աշխատում են երկկողմ ու տարածաշրջանային  օրակարգի վրա: Այնպիսի ձևաչափերում, ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ-Հայաստան տնտեսական աշխատանքային խումբը, մենք ակնկալում ենք մեր ժողովուրդների տնտեսական ու առևտրային կապերի հետագա ամրապնդում:

Բոլոր հայերին մաղթում եմ ուրախ և բարգավաճ Անկախության օր, խաղաղություն և երջանկություն՝ գալիք տարում»:
 

ԱՄՆ Պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը