.jpg)
Կարինե Մինասյան. Մաքսային միությանը միանալը շատ ավելի ճիշտ էր
Վերջին զարգացումը ցույց է տալիս, որ հնարավոր է համագործակցությունը և՛ ԵՄ-ի և՛ Մաքսային միության հետ: Այսօր կառավարության նիստից հետո լրագողոներին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:
Փոխնախարարը նաև հավելեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության շարունակության մասին հայտարարվել է ամենաբարձր մակարդակով. «Մենք պետք է ուղղակի այնպես անենք, որ մեր համագործակցությունները չհակասեն»:
Կ. Մինասյանը նաև համոզմունք հայտնեց, որ մաքսային միությանը միանալը շատ ավելի ճիշտ էր. «Մենք այս որոշումը կայացրել ենք, շատ կարևոր է այն արագ իրագործենք, որ երկիրը կարողանա Մաքսային միության առավելություններից օգտվել»: