Մեքսիկայի փողոցներում ջրհեղեղից հետո կոկորդիլոսներ են հայտնվել (Տեսանյութ)
19/09/2013 21:05

Մեքսիկայի փողոցներում ջրհեղեղից հետո կոկորդիլոսներ են հայտնվել (Տեսանյութ)

Մեքսիկայում արևադարձային փոթորիկներից ու ջրհեղեղից տուժած քաղաքների փողոցներում հայտնվել են կոկորդիլոսներ:

Բացի այդ տարհանված քաղաքներում հայտնվել են կողոպտիչներ, ովքեր թալանում են լքված տները:

BBC-ն հաղորդում է, որ մահացածների թիվը հասնում է 80-ի, իսկ տարհանված բնակիչներինը՝ 1 մլն-ից անցնում է:

Մեքսիկական նահանգներում նախարարների գլխավորությամբ կազմվել են արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, որոնք ղեկավարում են փրկարարական և վերականգնողական աշխատանքները:

Սա 1958 թվականից հետո երկրում գրանցված ամենամեծ աղետն է:
 

Մեքսիկայի փողոցներում ջրհեղեղից հետո կոկորդիլոսներ են հայտնվել (Տեսանյութ)