.jpg)
Լրագրողները մասնակցեցին կրակային պատրաստության պարապմունքներին
ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն բավականին ժամանակ է, ինչ լրագրողների կողմից բանակի ճանաչողության խնդիր է դրել: Այս մասին այսօր Բաղրամյան զորավարժարանում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն, ով մի խումբ լրագրողների հետ անցկացրեց կրակային պատրաստության պարապմունքներ:
«Կարծում ենք` որքան շատ լրագրողներն այցելեն Զինված ուժեր, ծանոթանան բանակի, զենքի, ծառայության հետ, այդքան ավելի խորքային կտիրապետեն իրավճակին ու, ինչն ամենակարևորն է` ավելի շատ կսիրեն բանակը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանն ու կես կատակ, կես լուրջ ավելացրեց.
«Իվերջո, լրագրողները ևս մեր պահեստազորն են ու անհրաժեշտության դեպքում՝ նրանք նույնպես պետք է կարողանան տիրապետել զենքին»:
Նշենք, որ կրակային պատրաստության պարապմունքներին մասնակցում էին լրագրողներ ինչպես էլեկտրոնային պարբերականներից, այնպես էլ` ռադիոյից ու հեռուստատեսությունից:
Լրագրողները 250 և 300 մետր հեռավորությունից ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով փորձում էին խոցել պայմանական թիրախները: