Սոցցանցերում կարևոր իրադարձությունների հղումների մոտ 30%-ն անհետանում է
19/09/2013 20:53

Սոցցանցերում կարևոր իրադարձությունների հղումների մոտ 30%-ն անհետանում է

Վերջին 2 տարվա ընթացքում սոցիալական ցանցերից անհետացել է պատմական կարևոր իրադարձությունների մասին հղումների 30 տոկոսը: Այս մասին գրում է Techonology Review-ն:

Մասնագետներն ուսումնասիրել են 2009-2012 թթ. տեղի ունեցած 6 պատմական իրադարձությունների մասին հրապարակումները, Բարաք Օբամային Նոբելյան մրցանակ շնորհելուց՝ մինչև Իրանի նախագահական ընտրություններ ու Սիրիայի քաղաքացիական պատերազամը:

Արդյունքում պարզվել է, որ սոցիալական ցանցերում այս իրադարձությունների մասին ամեն երրորդ հղումն անհետացել է: Ըստ հետազոտության` դրանց 27 տոկոսի կա՛մ հասցեներն են փոխված և հղումը սխալ էջ է տանում, կա՛մ ինֆորմացիան ընդհանրապես ջնջված է:
 

Սոցցանցերում կարևոր իրադարձությունների հղումների մոտ 30%-ն անհետանում է