.jpg)
Ֆինլանդիան մեկ օրով կբացի Երկրորդ աշխարհամարտի բունկերները
Ֆիննական Լապպենրանտա քաղաքում սեպտեմբերի 21-ին Երկրորդ Համաշխարհային պատերազմից մնացած Սալպայի հատվածում գտնվող երեք բունկերներ կբացվեն հանրության առաջ: Սովորաբար դրանք միշտ փակ են: Այս մասին գրում է Fontanka.fi-ն:
Այցելուներին խորհուրդ է տրվում հագնել ռեզինե կոշիկներ և վերցնել փոքրիկ լապտեր: Սալպայի գիծը մի շարք խոչընդոտներով հատված է 1200 կիլոմետր երկարությամբ, որը ձգվում է Ֆիննական ծովածոցից մինչև Պեչենգի ափեր:
Դրանք կառուցվել են 1940-1941 թվականներին ԽՍՀՄ-ի հավանական հարձակումից պաշտպանվելու համար: