Պապուա Նոր Գվինեայում կանայք ամենախոցելի վիճակում են գտնվում. Լուսանկարներ
19/09/2013 20:48

Պապուա Նոր Գվինեայում կանայք ամենախոցելի վիճակում են գտնվում. Լուսանկարներ

Պապուա Նոր Գվինեայում կանայք իրավական տեսանկյունից գտնվում են ամենախոցելի վիճակում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Բռնություն կանանց նկատմամբ կիրառվում է գրեթե յուրաքանչյուր ընտանիքում: Ընդ որում, հաճախ ամուսիններն իրենց կանանց այնպիսի վնասվածքներ են հասցնում, որ նրանք մարմնի ամբողջական մասեր են կորցնում:

Ուսումնասիրության համաձայն` այս երկրում կանանց 50-70 տոկոսի մոտ առկա է նման վտանգ: Տղամարդկանց 60 տոկոսը ընդունել է, որ բռնությամբ սեռական ակտ է ունեցել իր կնոջ հետ:  

Կանանց բռնության են ենթարկում և պատժում նաև այն դեպքում, երբ նրանք կասկածվում են կախարդությամբ զբաղվելու մեջ: 

Ոստիկանության բաժանմունքերում կանայք հերթ են կանգնում իրենց դեմ բռնությունների գործերով, իսկ ոստիկանության աշխատակիցներից մեկի խոսքով` իրենք օրական ստանում են կանանց բռնաբարության մոտ 20 հաղորդում: 

Պապուա Նոր Գվինեայում կանայք ամենախոցելի վիճակում են գտնվում. Լուսանկարներ