.jpg)
20/09/2013 11:34
Երևանում իրար են բախվել 4 մեքենա. Երթևեկությունը կաթվածահար է եղել
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են 4 տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարող ավտոմեքենան կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել, քանի որ խցանումը ձգվում է 3 կմ:


