Ռոման Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
20/09/2013 23:27

Ռոման Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:

Հիշեցնենք, որ Ամոյանը բավական հաջող էր սկսել մրցելույթները` հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Նա 1/16-րդ եզրափակչում հաղթել էր Բելառուսը ներկայացնող Էլբեկ Տաժիեուին, 1/8-րդում` Ուկրաինան ներկայացնող Վուղար Ռահիմովին, քառորդ եզրափակչում` ղազախ Նուրսուլթան Կալմուրզաևին, սակայն կիսաեզրափակչում զիջել էր հարավկորեացի Գույջուն Չոյին:

3-րդ տեղի համար պայքարում մեր մարզիկը գոտեմարտեց ամերիկացի Թոմաս Սպենսեր Մենգոյի հետ և վերջինիս հաղթելով 5:4 հաշվով ` դարձավ բրոնզե մեդալակիր:

Հավելենք, որ այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց հյուսիսկորեացի Վոն Չոլ Յունը:
 

Ռոման Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ