.jpg)
Քննարկվել են ԼՂՀ հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման հարցեր
Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևան քաղաքում հանդիպում է ունեցել հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մի խումբ մասնակիցների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է տարբեր երկրներում և միջազգային հարթակներում Արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ստույգ և օբյեկտիվ տվյալների տարածման, Սփյուռքի տարբեր կառույցների և Արցախի միջև փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Սփյուռքում հայկական կազմակերպությունների աշխատանքը վերոհիշյալ ուղղություններով` նշելով, որ դինամիկ զարգացող աշխարհում արդյունավետ աշխատանքի կարևորագույն գրավականներից է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միջև կայուն կապերի պահպանումն ու շարունակական խորացումն է:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: