Բնավորությունը` գույների համատեքստում
20/09/2013 20:00

Բնավորությունը` գույների համատեքստում

Գույների ազդեցությունը մարդկանց վրա շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հոգեբանները վաղուց են ուսումնասիրում այս կամ այն գույնի նկատմամբ հակվածության և մարդու բնավորության միջև եղած կապը:

Եվ այսպես, եթե Ձեր սիրելի գույնն է...

Կարմիրը: Դուք հեշտությամբ եք գրգռվում և զուրկ չեք զգայունությունից: Ձեզ դուր է արտաքին փայլը, շքեղությունը: Դուք ակնթարթորեն գնահահատում եք ստեղծված իրավիճակը, անմիջապես որոշում եք կայացնում և կրքոտ ձևով պաշտպանում եք այն: Ամենագլխավորը Ձեզ համար հաջողության հասնելն է: Իսկ միգուցե կարմիր գույնը Ձեզ վանու՞մ է: Նշանակում է` Դուք զգացմունքային եք և հեշտ խոցելի: Ամեն կերպ խուսափում եք նրբանկատ և երկիմաստ իրավիճակներից: Եվ ամբողջ կյանքն ափսոսում եք բաց թողնված հնարավորություների համար:

Ձեզ դուր է գալիս դարչնագու՞յնը: Իմացեք, ուրեմն, Դուք համառ եք: Բացի այդ, եռանդուն և համարձակ անձնավորություն եք: Ամեն ինչ կանեք Ձեր նպատակներին հասնելու համար:

Եթե խուսափում եք դարչնագույնից, ապա դա վկայում է կենդանի, աշխույժ խելքի, հնարամտության և խիստ զարգացած հումորի զգացման մասին: Միայնակությունը դժվարությամբ եք տանում, այդ պատճառով էլ, հիրավի, հրեշտակին վայել համբերատարություն եք ցուցաբերում շրջապատողների թերությունների նկատմամբ:

Կանաչի նկատմամբ հակվածությունը վկայում է հավասարակշռված բնավորության և օրինավոր, կարգին մարդ լինելու մասին: Դուք զգայուն եք, կարեկից և օգնելու պատրաստ, հաճույքով օգնում եք նրանց, ովքեր դրա կարիքն ունեք, սակայն Ձեզ միայնակ եք զգում: Միգուցե շրջապատողները Ձեզ փոքր-ինչ սառը մա՞րդ են համարում:

Բացառված չէ, սակայն, որ կանաչ գույնը Ձեզ դուր չի գալիս: Ափսոս, քանի որ դա կամքի ուժի և դժվարին իրավիճակները հաղթահարելու կարողության պակաս է մատնանշում: Չարժե վշտանալ դատարկ բաների համար: Վաղ թե ուշ գործերը կկարգավորվեն, և Դուք կվերագտնեք Ձեր ներքին անդորրը:

Ի՞նչ կասեք կապույտի մասին: Հավանու՞մ եք: Կարող եք ուրախանալ: Դուք տիրապետում եք բոլոր ան արժանիքներին, որոնք ընտանեկան երջանիկ կյանք են ապահովում: Չափի զգացումը չի դավաճանի Ձեզ: Դուք մշտապես լավ վարվեցողություն ունեք, սիրալիր եք և համակերպվող: Ցանկացած դեպքում պատրաստ եք զիջողություն դրսևորել: Սակայն արդյո՞ք երջանիկ եք Դուք: Թերևս, ինքներդ Ձեզ էլ չեք ցանկանա խոստովանել, որ այնքան էլ երջանիկ չեք...

Եթե կապույտը տհաճություն է պատճառում, ապա դա նպատակասլաց բնավորության մասին է վկայում: Սակայն Դուք Ձեր բնավորության անկատարության պատճառով շատ եք տառապում, այնպես չէ՞:

Եթե Ձեր սիրելի գույնը դեղինն է, ապա դա վառ արտահայտված ֆանտազիա և զարգացած երևակայություն է մատնանշում: Ոչնչացրե՛ք արկածախնդրական հակումների սաղմերը Ձեր մեջ:

Եթե դեղինը տհաճություն է պատճառում, ապա դա վկայում է Ձեր գործնական, սուր և կառչուն մտքի, խելքի մասին, ափսոս միայն, որ դա միանշանակ խոսում է երևակայության պակասի մասին:

Դուք նախընտրում եք սև՞ը: Շատ տարօրինակ է, քանի որ ըստ էության Դուք այն մարդը չեք, ինչ Ձեր մասին մտածում են շրջապատողները: Ձեզ բացարձակապես անտեղի տեղը թեթևամտություն, անգթություն և չորություն են վերագրում և անհիմն կերպով չեն վստահում Ձեզ: Հնարավոր է`դրա պատճառը Ձեր խորհրդավոր տեսքն է կամ էլ Ձեր աչքի զարնող զգայունությունը:

Սև գույնի նկատմամբ բացասական վերաբերմունքը արտահայտում է կենսուրախություն, սեր բնության, երեխաների, կենդանիների նկատմամբ:

Եվ վերջապես, ինչպե՞ս եք Դուք ընկալում սպիտակը: Եթե այն Ձեզ դուր է գալիս, ապա Դուք օժտված և բազմակողմանի զարգացած անձնավորություն եք: Ընդհանրապես, դրական հատկանիշներ Դուք շատ ունեք, քանի որ սպիտակ գույնը, ինչպես հայտնի է, մնացած բոլոր գույների համադրությունն է:

Սպիտակ գույնից խուսափում են միայն ինչ-որ արատ ունեցող մարդիկ: