Սահմանի վրա Հայաստանը նպատակային-կանխարգելիչ գործողությունների կանցնի
20/09/2013 16:35

Սահմանի վրա Հայաստանը նպատակային-կանխարգելիչ գործողությունների կանցնի

«Նման հայտարարություններ մենք շատ ենք լսել և ապագայում դեռ հաճախ ենք լսելու»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե՝ «մինչ պատերազմի ավարտը Ադրբեջանը չի պատրաստվում իր դիպուկահարներին դուրս բերել առաջնային գծից»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:

Նրա խոսքով` դեռ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանն այլևս թույլ չի տա, որպեսզի մեզ երկրորդ անգամ պատերազմ պարտադրեն:

«Նման հայտարարության հիմքն այն մեծ և հաճախ չերևացող աշխատանքն է, որի արդյունքը խաղաղության ամեն հերթական օրն է: Իսկ Ադրբեջանի նման դեստրուկտիվ դիրքորոշումը մեզ համար ընդամենը լրացուցիչ խթան է բանակի մարտական պատրաստությունն ու պետական սահմանի մարտական պահպանությունը կատարելագործելու համար:

Ադրբեջանական կողմի ցանկացած դիպուկահարային ակտիվության տրամաբանական հետևանքը լինելու է մեր հատուկ ստորաբաժանումների և դիրքապահների նպատակային-կանխարգելիչ, կամ պատժիչ գործողությունները, որի հարուստ փորձը մերոնք այս տարիներին կուտակել են Սաբիրօղլուի նման հայտարարություններից հետո»,- հավելեց նա: 

Սահմանի վրա Հայաստանը նպատակային-կանխարգելիչ գործողությունների կանցնի