Կալյեխոն. «Ռեալը» միշտ կմնա իմ սրտում»
20/09/2013 20:16

Կալյեխոն. «Ռեալը» միշտ կմնա իմ սրտում»

«Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը խոսել է Մադրիդի «Ռեալից» հեռանալու որոշման և իր նախկին խաղընկերների մասին: Տեղեկացնում է AS-ը:

«Ռեալից» հեռացա, քանի որ ինձ պետք էր առաջ քայլ կատարել: Ցավում եմ, որ դրա համար անհրաժեշտ եղավ լքել «Արքայական ակումբը»: Այն միշտ կմնա իմ սրտում:

Քրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի երկարաձգումը կարևոր քայլ էր: Դա Ֆլորենտինո Պերեսի լավագույն որոշումներից մեկն էր:

Ինչ վերաբերում է Օզիլի տեղափոխությանը, ապա ես ինքս էլ անչափ զարմացած էի: Նա հիանալի ֆուտբոլիստ է, և բոլոր ակումբները կկարոտեն նրան: Այնուամենայնիվ, «Ռեալը» հրավիրել է Բեյլին և Իսկոյին, ովքեր Մեսուտի հետ միասին լավագույնն են այդ դիրքում:

Դիեգո Լոպե՞սը: Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Ներկա պահին ցուցադրում է հիանալի խաղ: Եթե Ֆլորենտինոն նրան չվաճառի, «Ռեալը» կշարունակի ունենալ 2 բարձրակարգ դարպասապահ:

Ինչ վերաբերում է Խաբի Ալոնսոյին, ապա չեմ կարծում, որ նա կհեռանա: Խաբին հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկն է, և ակումբի ղեկավարությունն ամեն ինչ կանի` նրա հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար: Կարծում եմ, Ալոնսոն ինքն էլ դեմ չէ մնալ Մադրիդում»,- նշել է Կալյեխոնը:
 

Կալյեխոն. «Ռեալը» միշտ կմնա իմ սրտում»