Ոտքերի քրտնարտադրությո՞ւն. Մի քանի խորհուրդ
20/09/2013 20:34

Ոտքերի քրտնարտադրությո՞ւն. Մի քանի խորհուրդ

Յուրաքանչյուր ոտքի մաշկի վրա գտնվող շուրջ 20000 քրտնագեղձեր արտադրում են մոտավորապես 235 մլ քրտինք: Մարդիկ, ովքեր տառապում են բրոմիդրոզով` գարշահոտ քրտինք, որն արտադրում են մեծ քանակությամբ քրտինք, և, համապատասխանաբար, այն ավելի դժվար է գոլորշիանում: Արդյունքում՝ ոտքերի տհաճ հոտ:

Իսկ ինչպես լուծել խնդիրը. Մի քանի խորհուրդ:

Նախ պետք է ոտքերը լավ լվանալ և չորացնել: Քրտինքը արտադրվում է ոտնաթաթերի տակ, կազմված է ջրից, նատրիումի քլորիդից, ճարպային արտաթորանքից, հանքային աղերից և տարբեր թթուներից: Որոշ մանրէների օգնությամբ քրտնքը որպես արտաթորանք քայքայվում է՝ արձակելով տհաճ հոտ:

Քրտնող ոտքերի համար խորհուրդ է տրվում ոտքերը լվանալ տաք և սառը ջրով, հետո սառույցի խորանարդիկներով և կիտրոնի հյութով, որից հետո տրորել սպրիտ պարունակող նյութով: Այս եղանակը խորհուրդ չի տրվում դիաբետով կամ արյան շրջանառության խնդիրներ ունեցողներին:

Խորհուրդ է տրվում քրտնող ոտքերը լվանալ աղային լուծույթով: Գուլպաների հաճախակի փոխելը ևս կարևոր է նման դեպքերում: Պետք է կրել միայն շնչող նյութից կարված կոշիկներ, հաճախակի լվանալ հողաթափերը:
 

Ոտքերի քրտնարտադրությո՞ւն. Մի քանի խորհուրդ