Լյորենտե. «Կապացուցեմ, որ արժանի եմ հանդես գալ հիմնական կազմում»
20/09/2013 18:40

Լյորենտե. «Կապացուցեմ, որ արժանի եմ հանդես գալ հիմնական կազմում»

«Յուվենթուսի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հուսով է, որ ընթացիկ մրցաշրջանում դեռևս կկարողանա օգտակար լինել իր թիմին: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Անկեղծ ասած` հիասթափված եմ, քանի որ «Յուվենթուսի» կազմում իմ մարզական կարիերան չսկսվեց այնպես, ինչպես պլանավորել էի: Հասկանում եմ, որ դեռևս չեմ վաստակել ակումբի մարզչական շտաբի վստահությունը և չեմ գտնվում լավագույն մարզավիճակում: Դա անչափ դժվար է անելը` հաշվի առնելով ինձ համար բավական անհաջող դասավորված նախորդ մրցաշրջանը:

Այնուամենայնիվ, քրտնաջան աշխատում եմ և ձեռքերս ծալած չեմ նստում: Հուսով եմ, որ դեռ կկարողանամ օգնել «ծեր սինյորային» և դրա համար ինձ հնարավորություն կընձռնվի: Մարզումների ժամանակ կապացուցեմ, որ արժանի եմ հանդես գալ հիմնական կազմում»,- նշել է Լյորենտեն:

Հավելենք, որ A սերիայում Ֆերնանդոն գրեթե չի խաղում: Ընթացիկ մրցաշրջանում նա խաղադաշտում է անցկացրել միայն 1 րոպե:
 

Լյորենտե. «Կապացուցեմ, որ արժանի եմ հանդես գալ հիմնական կազմում»