.jpg)
Գայթակղիչ հայացքի գաղտնիքը
Եթե ուզում եք առասպելային գեղեցկուհիների նման վառ ու շլացնող հայացք ունենալ, ընդգծեք կոպերի եզրագիծը ոչ թե ներսի կողմից, այլ դրսի՝ անմիջապես թարթիչների տակ:
Եթե կանաչաչյա եք կամ կապուտարյա, աչքերն ընդգծեք մուգ գույներով: Մուգ շրջանակների մեջ բաց գույներն ավելի արտահայտիչ են երևում, և հայացքն ավելի խորհրդավոր է դառնում:
Մատիտը պետք է փափուկ լինի, որ չվնասի կոպերի մաշկը: Սև գույնը ցանկալի է օգտագործել երեկոյան, իսկ ցերեկվա համար շատ գեղեցիկ է նայվում շագանակագույնը:
Դեմքի մաշկի համար ամենալավ գույնը միշտ էլ համարվել է բնական վարդագույնը: Որպեսզի մաշկը թավշի պես փափուկ լինի, առաձգական ու հաճելի վարդագույն երանգ ունենա, հիշե՚ք, պետք է շատ ջուր խմել: Մաշկի առաձգականությունը նախ և առաջ պայմանավորված է նրա բնական խոնավությամբ: Եվ այսպես, օրվա ընթացքում խմեք 2,5-3 լիտրից ոչ պակաս ջուր: Եթե ձեր մաշկը չոր է, բնականաբար, լվացվելուց հետո է՛լ ավելի է չորանում. երեկոյան խոնավեցնող դիմակ պատրաստեք, 15 րոպե թողեք դեմքին և ոչ թե լվացեք ջրով, այլ սրբեք թղթե անձեռոցիկով:
Ներկած աչքեր
- Կոպերն ու թարթիչները կարելի է կայուն ներկով մգացնել գեղեցկության սրահներում: Սակայն կարելի է նաև տնային պայմաններում և ինքնուրույն կատարել այդ ոչ բարդ գործողությունը, թեև լավ կլինի, եթե փորձ ունեցող որեէ մեկը օգնի ձեզ այդ գործում:
- Հոնքերն ու թարթիչները ներկելու համար սովորական մազի ներկը բոլորովին պիտանի չէ:
- Աչքերի շուրջը գտնվող մաշկը շատ նուրբ է և հեշտությամբ կարող է վնասվել, այնպես որ, խնայողություն մի՛ արեք բարձրորակ ներկ ձեռք բերելու համար, առավել ևս, որ ներկի մեկ սրվակը կարող եք օգտագործել բավական երկար ժամանակ:
Հյութեղ շուրթեր
«Մրգային» շուրթերն անչափ գայթակղիչ են. դրանք ասես հենց համբուրելու համար են: Հաճախ օգտագործեք մրգային, հատապտղային համ ունեցող շրթներկ կամ շրթնափայլ: Սակայն քսելուց առաջ նախ շուրթերը մերսեք հատուկ սկրաբով կամ ատամի փափուկ խոզանակով, ապա քսեք փափուկ, սնուցող բալզամ: Ամռանը տնից դարս գալուց առաջ շուրթերին անպայման խոնավեցնող, ուլտրամանուշակագույն ճսւռագայթներից պաշտպանող անգույն շրթներկ քսեք, մի քանի րոպե հետո՝ ձեր նախընտրած երանգի շրթներկը:
Որպեսզի շրթնափայլը չտարածվի, մարմնագույն կամ բաց վարդագույն մատիտով շուրթերը եզրագծեք:
Եթե մաշկը թեփոտվում է, ժամանակ առ ժամանակ օգտագործեք այս դիմակը՝ 100 գ մեղրը, 100 գ ձիթապտղի ձեթը և 2 ձվի դեղնուցը տրորեք, թեթևակի տաքացրեք և քսեք դեմքին: 15 րոպեից դեմքը սրբեք անձեռոցիկով: