Պելլեգրինի. «Չեմ պատրաստվում վերլուծել Մոյեսի աշխատանքը»
20/09/2013 19:18

Պելլեգրինի. «Չեմ պատրաստվում վերլուծել Մոյեսի աշխատանքը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին վստահ է, որ իր թիմը կկարողանա հաջողության հասնել Անգլիայի առաջնության հերթական տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Պարտադիր չէ անգլիացի լինել` «մանչեսթերյան դերբիի» կարևորությունը հասկանալու համար: Գիտեմ, որ նմանատիպ խաղերն առանձնահատուկ նշանակություն ունեն յուրաքանչյուր համար:

Անգլիայում ֆուտբոլ մարզաձևից հասկանում են շատերը: Կարևորն այն է, որ երկրպագուները հաճույք ստանան խաղից: Ես վստահ եմ, որ մենք լավ հանդիպում կանցկացնենք և կկարողանանք հաջողության հասնել:

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» շուրջ ստեղծված իրավիճակին, ապա ես չեմ, որ պետք է խոսեմ այդ մասին: Միայն կասեմ, որ Դևիդ Մոյեսը լավ մասնագետ է, սակայն չեմ պատրաստվում վերլուծել նրա աշխատանքը: Դժվար է չհայտնվել ճնշման տակ, երբ փոխարինում ես այնպիսի մասնագետի, ինչպիսին Ալեքս Ֆերգյուսոնն է»,- նշել է չիլիացի մարզիչը: