.jpg)
11 տարի առաջ այս օրը զոհվեց Սերգեյ Բոդրովը. Լուսանկարներ
2002 թ.-ի այս օրը Հարավային Օսիայի Կարմադոնի կիրճում ձնահոսքից հետո անհայտ կորավ ռուս դերասան և ռեժիսոր Սերգեյ Բոդրով կրտսերը: Բոդրովը 30 տարեկան էր:
2002 թ.-ին սեպտեմբերին կինեմատոգրաֆիստները` Բոդրովի գլխավորությամբ, մեկնել էին Նիժնի Կարմադոն գյուղ` ֆիլմի նկարահանումների համար: Սեպտեմբերի 20-ին Կարմադունի կիրճում տեղի ունեցավ ձնահոսք, որից հետո անհետ կորավ ամբողջ նկարահանող խումբը:
Բոդրովն արժանիորեն համարվում է 90-ականների ռուսական կինոյի հերոս: Չնայած սրան, նա ունի ընդամենը 9 դերասանական աշխատանք:
Սերգեյ Բոդրովին առավել մեծ ճանաչում են բերել Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր» և «Եղբայր-2» («Брат» և «Брат-2») ֆիլմերը:



